Լուրեր
Հայ-հնդկական արմատի նոր ճյուղը

Հնդկաստանից Հայաստան ժամանած զույգը տոնում է իրենց դստեր՝ Լիոնա Վաշիշթհայի ծնունդը: Զույգը՝ Ռաջիվը և Լիլիթը, դեռ ամիսներ առաջ կայացրել էին որոշում` նորածնին լույս աշխարհ բերել հենց Հայաստանում՝ «Սլավմեդ» բժշկական կենտրոնում: Լիլիթը նշեց, որ իրենց առաջնեկը՝ Ագաստիան, ծնվել է Հնդկաստանում, և երբ համեմատականներ է անցկացնում երկու երկրների բժշկական ծառայությունների որակ-գին հարաբերակցության միջև, նախապատվությունը միանշանակ տալիս է Հայաստանին, քանի որ Հնդկաստանում նման բուժօգնություն ստանալու համար ստիպված կլինեին վճարել մի քանի անգամ ավելի, քան վճարել են Հայաստանում:
Փոքրիկ Լիոնա Վաշիշթհայի հայրիկը` Ռաջիվը, նշեց, որ տևական ժամանակ Հայաստանում փնտրել են իրենց պահանջներին համապատասխան ծննդատուն և գտել են այն, ինչ ուզում էին: Փոքրիկի մայրիկը՝ Լիլիթը, խոստովանեց, որ արմատներով հայ է, և շա˜տ մեծ էր ցանկությունը երկրորդ բալիկին լույս աշխարհ բերել հենց Հայաստանում:
«Ռաջիվը՝ ամուսինս, շա˜տ հոգատար է, միևնույն ժամանակ` շա˜տ խստապահանջ, և ծննդատան ընտրության հարցում հաշվի էր առնում այնպիսի նրբություններ, որոնց առաջին հայացքից այդքան էլ կարևորություն չէի տալիս: Անչափ գոհ եմ «Սլավմեդ» բժշկական կենտրոնի ողջ անձնակազմից` հղիության ամիսների ընթացքում կողքիս լինելու, ինչպես նաև բարձրակարգ բուժօգնություն տրամադրելու համար: Զարմացած եմ կենտրոնի սարքավորումներով հագեցածության աստիճանից: Աղջկաս ծնունդը շատ բան փոխեց մեր կյանքում. վերաիմաստավորեցինք այնպիսի արժեքներ, որոնց նախկինում կարևորություն չէինք տալիս: Սա մի աննկարագրելի զգացմունք է, որը դժվարանում եմ բառերով նկարագրել: Պետք է նշեմ, որ Ռաջիվն այս ամիսների ընթացքում շատ է կապվել Հայաստանի հետ, և նույնիսկ մտածում ենք Հայաստան տեղափոխվելու մասին»,- անկեղծացավ երջանիկ մայրիկը:
«Սլավմեդ» բժշկական կենտրոնի մանկաբարձական բաժանմունքի ղեկավար Դավիթ Իգնոյանի հավաստմամբ հղիությունն ընթացել է առանց շեղումների, սահմանված կարգով իրականացվել են բոլոր համապատասխան լաբորատոր և ախտորոշիչ հետազոտությունները: Կարելի է ասել, որ Լիլիթի հղիությունն ունեցել է հարթ ընթացք: Կեսարյան հատման ճանապարհով ծննդալուծման որոշումը կայացվել է ըստ բժշկական ցուցման: Ծնվել է 3,450 գրամ քաշով և 53 սմ հասակով աղջիկ, որը, ըստ իրականացված հետազոտությունների առողջ է և որևիցե խնդիր չունի: Դավիթ Իգնոյանը հավելեց նաև, որ վիրահատության և հետծննդյան շրջանում բարդություններ չեն նկատվել և ծննդկանը հիվանդանոցից դուրս կգրվի` ստանալով անհրաժեշտ բուժօգնություն և երեխայի հետագա խնամքին վերաբերող համապատասխան տեղեկատվություն: Դավիթ Իգնոյանն ընդգծեց նաև, որ զույգի հետ առցանց նախապես քննարկվել էին բոլոր նրբություններն ու քայլերի հերթականության ընթացակարգը, որից հետո զույգը կայացրել էր որոշում` գալ և փոքրիկին լույս աշխարհ բերել Հայաստանում՝ «Սլավմեդ» բժշկական կենտրոնում:
«Մայրանալու պարգևը տրված է ի վերուստ, բայց երբ արարման այդ հրաշքի ընթացքում քեզ օգնում է փորձառու և բանիմաց մասնագետների մեծ թիմ, երբ դու վայելում ես այդ հեղինակությունն ու հասնում այն վստահությանը, որ առցանց խորհրդատվության արդյունքում զույգը առանց մտածելու կտրում և անցնում է օվկիանոս` կոնկրետ բժշկական կենտրոնի ծառայություններից օգտվելու համար, միայն պարտավորեցնում է»,- իր խոսքը եզրափակեց Դավիթ Իգնոյանը:

Կարդացեք նաև

Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...


Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...


Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...


«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...


Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...


«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...


Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն